Հաճախ տրվող հարցեր (առողջության համընդհանուր ապահովագրություն)
Չե՞ք կարողանում գտնել ձեր հարցի պատասխանը:
Գրեք հարցը, և մեր մասնագետը կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվությունը։Ձեր ապահովագրական կարգավիճակը կարող եք հեշտությամբ ստուգել ԱՐՄԵԴ համակարգում՝ ներբեռնելով ԱՐՄԵԴ հավելվածը Ձեր բջջային հեռախոսում (հասանելի է App Store-ում և Google Play-ում): Եթե ապահովագրությունը ակտիվ է, այն կցուցադրվի հավելվածում:
Երեխայի տվյալները կարող են բացակայել, եթե դրանք դեռ չեն կապվել ծնողի տվյալների հետ կամ կան տեխնիկական խնդիրներ։ Դա կարող եք պարզել՝ դիմելով ԱՐՄԵԴ համակարգի աջակցման ծառայությանը։ Հեռախոս՝ (011) 202033
Ներբեռնեք ԱՐՄԵԴ բջջային հավելվածը։ Մուտք գործեք հավելված և ստուգեք՝ արդյոք Ձեր տվյալները ներառված են առողջապահական համակարգում։ Գրանցեք առաջին այցը թերապևտի մոտ՝ Ձեր պոլիկլինիկայում։ Այցից հետո ապահովագրությունը ավտոմատ կերպով ակտիվանում է։
Հեռախոս՝ (011) 202033
Կայք՝ https://corporate.armed.am/contact-us
Փոխհատուցվող դեղամիջոցների ամբողջական ցանկը՝ այստեղ: